Խճանկար

Աշխարհի ամենամեծ բյուրեղապակյա պատը կկանգնեցվի Դուբայում

1 րոպեի ընթերցում

Աշխարհի ամենամեծ բյուրեղապակյա պատը կկանգնեցվի Դուբայում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայում սկսվել է Սվարովսկու բյուրեղներից 150 քմ մակերեսով ինստալյացիայի կառուցումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Emirates 24|7 կայքի հաղորդմամբ` բյուրեղապակյա աշխարհի ամենամեծ պատի բացումը տեղի կունենա 2014 թ. վերջում: Վերջինիս կառուցումը տեղի է ունենում Դուբայի հինգաստղանի հյուրանոցներից մեկի տարածքում:

Բյուրեղներով դրվագազարդումը նախկինում կիրառվել էր ԱՄԷ-ի հյուրանոցներում նմանատիպ ինստալյացիաների ստեղծման ժամանակ, ինչպես նաև շեյխ Զաեդի Մեծ մզկիթում, որը գտնվում է ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում: Դուբայում բյուրեղներով կդրվագազարդվեն նաև երկու բնակելի երկնաքերեր՝ «Փայլուն աշտարակները» (Sparkle Towers), որոնց կառուցումը ծրագրվում է իրականացնել 2016 թ.:

Նախագծողները հավաստիացնում են, որ այդ բյուրեղները դիմակայում են ջերմաստիճանի կտրուկ տատանումներին, ինչը թույլ է տալիս կիրառել դրանք շինությունների արտաքին հարդարման մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում