Խճանկար

Հնդկաստանում դատարանը տղամարդուն թույլ Է տվել ամուսնալուծվել փող պահանջող կնոջից

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանում դատարանը տղամարդուն թույլ Է տվել ամուսնալուծվել փող պահանջող կնոջից

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Ալլահաբադ քաղաքի դատարանը որոշում Է ընդունել, որ տղամարդը կարող Է ամուսնալուծություն պահանջել կնոջից, եթե նա ամսական որոշակի գումար Է պահանջում անձնական ծախսերի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը հղում անելով The Times Of India թերթին:

Դատարանը նման վարքագիծը որակել Է «դաժան վերաբերմունք ամուսնու նկատմամբ» եւ որոշում Է կայացրել, որ եթե կինն ամուսնուց ավելի շատ Է վաստակում, ապա նա իրավունք չունի նրանից փող պահանջել:

Ընտանեկան գործերով զբաղվող դատարանն այդ որոշումն ընդունել Է Ռաջիկա եւ Աշոկ (անունները փոխված են) ընտանեկան զույգի գործը քննելուց հետո:

Ռաջիկան եւ Աշոկը 1991 թվականի փետրվարին ամուսնացել են Լաքխնաուում: Հարսանիքից անմիջապես հետո Ռաջիկան սկսել Է ամուսնուց պահանջել, որ նա ամեն ամիս իրեն կոսմետիկայի ու նոր հագուստի համար շուրջ 50 դոլար տա: Երբ Աշոկը չի համաձայնել նրա պահանջներին, Ռաջիկան սկսել Է ամուսնուն հոգեբանորեն ճնշել եւ ֆիզիկական ուժ կիրառել:

1991 թվականի հունիսին ամուսինը կնոջ կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ բողոք Է ներկայացրել ոստիկանություն, իսկ նույն տարվա հոկտեմբերին ապահարզանի դիմում ներկայացրել ընտանեկան գործերի դատարան: Ռաջիկան իր հերթին ամուսնուն մեղադրել Է օժիտը շորթելու մեջ:

Ռաջիկայի եւ Աշոկի գործի քննությունը ձգվել Է 13 տարի: 2004 թվականի սեպտեմբերին Ընտանեկան գործերի դատարանը բավարարել Է ամուսնալուծության վերաբերյալ Աշոկի խնդրանքը եւ թույլատրել Է ալիմենտ չվճարել կնոջը:

Հաջորդ տարիների ընթացքում Ռաջիկան երկու հայց Է ներկայացրել, սակայն եւս տասը տարի տեւած քննությունից հետո Բարձր դատարանը վերջնականապես մերժել Է նրա խնդրանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում