2014 թվականին Երկրի վրա ջերմաստիճանային ռեկորդ կսահմանվի. ամերիկացի գիտնականներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրի վրա ջերմաստիճանը շարունակում է նոր ռեկորդներ սահմանել, եւ ընթացիկ տարին խոստանում է անեմատաքը դառնալ օդերեւութաբանական դիտարկումների ողջ 135-ամյա պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է օվկիանոսի եւ մթնոլորտի ուսումնասիրման հարցերով զբաղվող ԱՄՆ-ի ազգային վարչությունը, որը հոկտեմբերի 20-ին հրապարակել է իր նոր հետազոտության արդյունքները:

Դրանում նշվում է, որ սեպտեմբերին մեր մոլորակի վրա միջին ջերմաստիճանը կազմել է 15,72˚C, ինչն ավելի բարձր է, քան երբեւիցե: Այս տարի ջերմաստիճանի ռեկորդային ցուցանիշներ են արդեն գրանցվել մայիսին, հունիսին եւ օգոստոսին:

Ամերիկացի գիտնականները նաեւ նշել են, որ ընթացիկ տարվա առաջին ինն ամսում Երկրի վրա միջին ջերմաստիճանը հասել է 14,78˚C-ի: Ջերմաստիճանը հունվար-սեպտեմբերին ավելի վաղ այսչափ բարձր է եղել միայն 1998 թվականին: Ինչպես հայտարարել է օվկիանոսի եւ մթնոլորտի ուսումնասիրման ԱՄՆ-ի ազգային գործակալության առաջատար աշխատակից Ջեսիկա Բլանդենը, «միանգամայն հավանական է», որ 2014 թվականը կգերազանցի նախորդ բոլոր ռեկորդները:

Ամերիկյան կառավարական փորձագետների տվյալներով՝ անցյալ տարի մոլորակի վրա միջին ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի կազմել է 14,52 աստիճան: Դրա արդյունքում 2013 թվականը ջերմաստիճանային ցուցանիշներով գրավել Է չորրորդ տեղը:

Գիտնականները գլոբալ տաքացման հիմնական պատճառներից մեկը համարում են ջերմոցային էֆեկտը, որն առաջանում է Երկրի մթնոլորտ ածխաթթվային գազի արտանետումների հետեւանքով: Մասնագետները հաշվել են, որ անցյալ տարի մթնոլորտում ածխաթթվային գազի կուտակումը ավելի քան երկու անգամ գերազանցել է 135-ամյա վաղեմության մակարդակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը