ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կրկին խստացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հոկտեմբերի 20-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը` Լյուքսեմբուրգում 28 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում: Համաձայն տեղեկության՝ ևս 16 սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ, այդ թվում` 11 նախարարներ ընգրկվել են սև ցուցակի մեջ: Նոր սահմանափակումները ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 21-ին: Եվրամիության խորհուրդը այդ մարդկանց մեղադրել է Սիրիայում բռնություններին մասնակցության կամ Բաշար ալ Ասադի համակարգի հետ մոտ լինելու մեջ:
2012թ.-ին, սև ցուցակում էին հայտնվել Սիրիայի Նախագահն ու նրա ընտանիքի անդամները:
Եվրամիության սև ցուցակները աշխարհի բոլոր երկրների համար կազմվում են մեկ սկզբունքով. ցուցակում ընդգրկված անձանց արգելվում է մեկնել Եվրամիության երկրներ, և սառեցվում են նրանց ֆինանսական հաշիվները ԵՄ-ի երկրներում: