Խճանկար

Բրիտանացի գիտնականներն ստեղծել են Թութանհամոն փարավոնի ամենամանրամասն դիմանկարը

2 րոպեի ընթերցում

Բրիտանացի գիտնականներն ստեղծել են  Թութանհամոն փարավոնի ամենամանրամասն դիմանկարը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գիտնականներն ստեղծել են Եգիպտոսի Թութանհամոն փարավոնի՝ մինչ այժմ ամենամանրամասն դիմանկարը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Times-ը:

Թութանհամոնի դիմանկարը վերստեղծվել Է վիրտուալ աուտոպսիայի՝ մումիայի անատոմիական առանձնահատկությունների վերլուծության հիման վրա արտաքինի համակարգչային մոդելավորման միջոցով:

Հետազոտության արդյունքներն ամբողջությամբ կներկայացվեն «Թութանհամոն. բացահայտ ճշմարտություն» վավերագրական ֆիլմում, որը հոկտեմբերի 26-ին կցուցադրվի BBC հեռուսաալիքով:

Թութանհամոնը Եգիտոսը կառավարել Է մ.թ.ա. 1332 – 1323 թվականներին: Պատմաբանները նրան համարում են Էհնաթոն փարավոնի՝ հռչակավոր կրոնական բարենորոգչի, որն ամուսնացած Է եղել Նեֆերտիտիի հետ, որդին:

Թութանհամոնի դամբարանը պատահաբար չի կողոպտվել եւ անձեռնմխելի Է մնացել մինչեւ 1922 թվականն անգլիացիներ Հովարդ Քարտերի եւ Հերբերտ Քառնարվոնի կողմից դրա հայտնագործումը: Դամբարանի հայտնաբերումը համարվում Է XX դարի խոշորագույն հնագիտական հայտնագործությունը:

Թաղման խցում գտնվել են բազմաթիվ թանկարժեք իրեր, ներառյալ 110 կիլոգրամ զուտ ոսկուց պատրաստված սարկոֆագը: Այժմ այդ առարկաները ցուցադրված են Կահիրեի թանգարանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում