Microsoft-ը կներկայացնի «խելացի ժամացույց». Forbes

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Microsoft կորպորացիան պատրաստվում է այս աշնանը մտնելու կրելի էլեկտրոնիկայի շուկա՝ ներկայացնելով «խելացի ժամացույց», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Forbes հանդեսին:

Ըստ հրատարակության տեղեկատվության՝ սարքի շնորհանդեսը կկայանա առաջիկա շաբաթներին՝ Ծննդյան տոների սպառավաճառքների սեզոնի մեկնարկի նախաշեմին: Ժամացույցի տարբերակիչ առանձնահատկություններից մեկը կդառնա դրա կրոսպլատֆորմայնությունը. նորույթը կկարողանա սինքրոնացնել ոչ միայն MicrosoftWindows Phone շարժական գործառական համակարգի հիմքի վրա աշխատող սմարթֆոնների, այլեւ Google-իAndroidեւ Apple-ի iOS պլատֆորմերով աշխատող սմարթֆոնների տվյալները:

Mictodoft-ի ժամացույցը հանդերձված կլինի սենսորային Էկրանով եւ կստանա դրա տիրոջ երակազարկի հաճախականության շուրջօրյա չափման գործառույթ: Սպասվում Է, որ «խելացի ժամացույցի» կուտակիչի լիցքավորումը կբավականացնի ավելի քան երկու օր: Դա մոտավորապես կրկնակի ավելի Է, քան Samsung-ի Galaxy Gearեւ Motorola-ի, որը պատկանում Է Google ինտենետ-հսկային, Moto 360ժամացույցներինը:

Անցյալ ամսին իր Watch «խելացի ժամացույցն» Է ներկայացրել Apple-ը: Սարքը վաճառքի կհանվի հաջորդ տարվա սկզբին: Վերլուծաբանների գնահատումներով՝ 2015 թվականին կրելի Էլեկտրոնիկայի շուկայի ծավալը կկազմի 7,1 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել COP17-ի կազմակերպման համար. Աստրիդ Շոմաքեր

ՇՄ նախարարը COP17-ի մասնակիցներին հրավիրել է միանալ վտանգված տեսակների վերականգնման դաշինքին

ԱԳՄԱ նախարարը կարևորել է կենսաբազմազանության պահպանության պարտավորությունները գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը

Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան․ վարչապետը պաշտոնապես բացել է COP17-ը

ՀՀ վարչապետի ելույթը COP17-ի բացման արարողությանը

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ