Հայոց ցեղասպանություն

Ավստրալիացի փաստաբանը գիրք է գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Ավստրալիացի փաստաբանը գիրք է գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

ՔԱՆԲԵՌԱ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ճանաչված փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը Քանբերայի մամուլի ազգային կենտրոնում կներկայացնի իր նոր գիրքը Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenia.au.com-ը, «Անհանգստացնող ցեղասպանություն. ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը» գիրքը, որը տպագրվել է Ramdom House հրատարակչատանը, հանդիսանում է հեղինակային ստեղծագործություն, որտեղ Ջեֆրի Ռոբերտսոնն իրավական բոլոր փաստարկներով ապացուցում է, որ1915թ. կատարվածը Ցեղասպանություն է: Ռոբերտսոնն Ավստրալիայում հայտնի փաստաբան է, որ զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ: Նա նաեւ ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հարցերով դատավորն է:

Ռոբերտսոնի գիրքը լուրջ դեր է խաղում եւ կարող է մեծ ազդեցություն ունենալ հատկապես այն ժխտողական քաղաքականության վրա, որն արդեն տարիներ շարունակ պահպանում է Միացյալ Թագավորությունը: ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ղեկավար Վաչե Ղահրամանյանի գնահատմամբ` գիրքը մեծ ճանապարհ է հարթելու, որպեսզի փոխի Ավստրալիայի ղեկավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության առնչությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում