Սպորտ

Վլադիմիր Պուտինը ներկա կլինի Կարլսեն-Անանդ մրցավեճին

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը ներկա կլինի Կարլսեն-Անանդ մրցավեճին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա կլինի շախմատի աշխարհի առաջնության Կարլսեն-Անանդ մրցավեճին, որը կկայանա Սոչիում:

Chess-news-ը, վկայակոչելով նորվեգական աղբյուրները, հաղորդում է, որ հնարավոր է Պուտինը չեմպիոնական մրցավեճին անի առաջին քայլը: Կարլսենը «մեծ ցանկություն» չունի նկարվելու Պուտինի հետ, քանի որ դա լավ չի դիտվի նորվեգացու հովանավորների կողմից: Լրագրողի այն հարցին` արդյոք Կարլսենը կսեղմի՞ Պուտինի ձեռքը, աշխարհի չեմպիոնը պատասխանել է. «Միակ բանը որ կարող եմ ասել, որ ես կգնամ Սոչի ոչ թե աղմուկ բարձրացնելու, այլ շախմատ խաղալու համար»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, աշխարհի շախմատի առաջնությունը կկայանա Ռուսաստանի Սոչի քաղաքում: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն իր կոչումը պահպանելու համար կպայքարի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Մրցամարտը կմեկնարկի նոյեմբերի 7-ին, կեզրափակվի նոյեմբերի 28-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում