Ամերիկացի զբոսաշրջիկը փակված էր մնացել Լոնդոնի գրախանութում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի զբոսաշրջիկը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող գրախանութում փակված է մնացել այն բանից հետո, երբ երեկոյան վաճառողները, չնկատելով նրան, հեռացել են շենքից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ոստիկանությունն օգնության է եկել այն բանից հետո, երբ տեխասցի Դեւիդ Ուիլիսը Twitter-ում հաղորդել է, որ փակված Է գրախանութում, եւ օգնություն է խնդրել:
Յոթ հազար մարդ է վերաուղարկել նրա հաղորդագրությունը, եւ երկու ժամ հետո Ուիլիսին փրկել են «բանտարկությունից»:
Դրանից հետո գրախանութի ներկայացուցիչներն արդեն իրենց Twitter-ում մեկնաբանել են այս պատահարը՝ նշելով, որ բոլորն, ում հետ նման բան Է պատահում, կարող են անվճար վեպ կարդալ կամ վայելել պոեզիայի հաճույքը: Նրանց տնօրինության տակ են նաեւ երկու հարյուր մանկական գրքեր: