Խճանկար

Սատուռնի արբանյակի վրա հնարավոր Է՝ գոյություն ունի ստորգետնյա օվկիանոս. գիտնականներ

1 րոպեի ընթերցում

Սատուռնի արբանյակի վրա հնարավոր Է՝ գոյություն ունի ստորգետնյա օվկիանոս. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սատուռնի արբանյակներից մեկի՝ Միմասի ընդերքում կա օվկիանոս, որը կարող Է պիտանի լինել կյանքի գոյության համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել են գիտնականներն այն նկարների հիման վրա, որոնք ստացվել են «Կասինի» միջմոլորակային կայանից:

Միմասի ընդերքում օվկիանոսի գոյությունը, որը գտնվում Է 24 – 31 կիլոմետր խորության վրա, կարող Է լինել այն երկու պատճառներից մեկը, ըստ որի աստղագիտական մարմինը ճոճվում Է՝ պտտվելով Սատուռնի շուրջը: Որպես երկրորդ պատճառ գիտնականները քննարկում են արբանյակի միջուկի առանձնահատուկ երկարավուն ձեւը:

Եթե Միմասում իրոք օվկիանոս կա, այն կդառնա եւս մեկ չափազանց հետաքրքրական աստղագիտական մարմին Արեգակնային համակարգում եւ կավելացվի այն մարմինների ցանկում, որոնցում կարող Է գոյություն ունենալ կյանք»,- մեջբերում Է Reuters-ը Քոռնելի համալսարանի աշխատակից Ռադվան Թաջեդդինի խոսքը:

Միմասը Սատուռնի ութ գլխավոր արբանյակներից ամենափոքրն Է ու ամենամոտիկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում