Խճանկար

Հնդկաստանը փորձարկել Է առաջին թեւավոր հրթիռը, որը կարող Է միջուկային մարտալիցք կրել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը փորձարկել Է առաջին թեւավոր հրթիռը, որը կարող Է միջուկային մարտալիցք կրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր ռազմական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպությունն անցկացրել Է «երկիր-երկիր» դասի միջին հեռահարության Nirbhay մինչձայնային թեւավոր հրթիռի առաջին հաջող փորձարկումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Press Trust of India լրատվական գործակալությունը:

Փորձարկումն իրականացվել Է Հնդկաստանի Օրիսա արեւելյան նահանգի Չանդիպուր զինափորձարանից: Թռիչքի հեռահարությունը կազմել Է հազար կիլոմետր: Հրթիռը նախատեսված Է Հնդկաստանի ռազմաօդային, ռազմածովային եւ ցամաքային զորքերի համար եւ կարող Է կրել տարատեսակ մարտագլխիկներ, այդ թվում՝ միջուկային մարտալիցք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում