Հասարակական

Հրդեհ է բռնկվել Վաղարշյան փողոցի գեղեցկության սրահում

1 րոպեի ընթերցում

Հրդեհ է բռնկվել Վաղարշյան փողոցի գեղեցկության սրահում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 17-ին` ժամը 06.29-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 22 շենքի առաջին հարկում գտնվող գեղեցկության սրահում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 06.51-ին, մարվել՝ 07.04-ին: Այրվել է «Միսս իքս» գեղեցկության սրահի նախասրահն ամբողջությամբ (30 քմ) և սրահի կախովի առաստաղը (1 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում