Տարածաշրջանային

Միջազգային դաշինքի օդանավերը ռմբակոծել են ԻՊ-ի դիրքերը Հասաքեի մարզում

1 րոպեի ընթերցում

Միջազգային դաշինքի օդանավերը ռմբակոծել են ԻՊ-ի դիրքերը Հասաքեի մարզում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ-ի գլխավորոած միջազգային դաշինքի օդանավերը հոկտեմբերի 16-ին ռմբակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող Հասաքե մարզի գյուղերը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռմբակոծվել են Հուլ և Ջաբալ Աբդ ալ Ազիզ գյուղերը: Օդային հարվածների թիրախում են հայտնվել «Իսլամական պետության» ռազմական հենակետը Հուլ գյուղում, ինչպես նաև հարվածներն ուղղվել են Ջաբալ աբդ ալ Ազիզ շրջանի ահաբեկիչների հավաքատեղիների ուղղությամբ: Կազմակերպության կրած վնասների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում:

«Ալ Մայադին» կայքի տեղեկացմամբ` օդային 7 հարվածներ ուղղվել են Հասաքեի հարավում գտնվող Շիդադի քաղաքի ուղղությամբ: Քրդական ուժերը հսկողություն են հաստատել Ռաս ալ Այն քաղաքի արևմուտքում գտնվող Թել Զանքաթ գյուղի վրա` ԻՊ-ի հետ թեժ մարտերից հետո:

Աղբյուրը տեղեկացնում է, որ ականապատ մեքենա է պայթել Իդլեբի մարզի Մաար Դբսա գյուղաքաղաքում: Կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը դեռ չի նշվում:

ԱՄՆ-ի գլխավորոած միջազգային դաշինքիօդանավերն ԻՊ-ի դիրքերը սկսել են ռմբակոծել սեպտեմբերի վերջից: ԱՄՆ-ին աջակցում են ավելի քան 50 երկրներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում