Խճանկար

Google ընկերությունը ներկայացրել Է Nexus շարքի նոր սմարթֆոն եւ պլանշետ

1 րոպեի ընթերցում

Google ընկերությունը ներկայացրել Է Nexus շարքի նոր սմարթֆոն եւ պլանշետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Google ընկերությունը ներկայացրել Է նոր սերնդի Nexus 6 սմարթֆոնը, որը պատրաստել Է Motorola Mobility ստորաբաժանումը: Բացի դանից, մշակողը ցուցադրել է Nexus 9 պլանշետային համակարգիչը՝ 8,9 դյույմ Էկրանով, որը հավաքել է Տայվանի HTC ընկերությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նոր պլանշետի նախնական պատվերները կընդունվեն հոկտեմբերի 17-ից, նորույթը վաճառքի կհանվի նոյեմբերի 3-ին: ԱՄՆ-ի շուկայում սարքի գինը կտատանվի 399 – 599 դոլարի սահմաններում՝ կախված հիշողության ծավալից (16 – 32 Գբ), ինչպես նաեւ LTE-ցանցերի ենթակալի առկայությունից:

Nexus 6 սմարթֆոնը կարելի Է առցանց պատվիրել արդեն հոկտեմբերի 29-ին, ձեռք բերել՝ նոյեմբերին: Դրա արժեքը կկազմի 649 դոլար՝ 32 Գբ հիշողությամբ ապարատի եւ 699 դոլար՝ 64 Գբ հիշողությամբ ապարատի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում