Նյու Յորքում կառուցվել Է քաղաքի ամենաբարձր բնակելի երկնաքերը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել Է Նյու Յորքի ամենաբարձր բնակելի երկնաքերի՝ «Պարկ-ավենյու 432»-ի շինարարությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 15-ին հաղորդել Է կառուցապատող ընկերության ղեկավար Հարի Մաքլոուն:
Գտնվելով Պարկ ավենյուի 56-րդ եւ 57-րդ փողոցների միջեւ՝ Մանհեթենի կենտրոնում, աշխարհում պերճանքի լավագույն խանութների մոտ, գերժամանակակից 96-հարկանի երկնաքերը վեր Է խոյանում մոտավորապես 426 մետր: Ներկայում շենքն առայժմ անվանում են «Պարկ-ավենյու 432»՝ այն հասցեի անունով, որտեղ այն գտնվում Է: Երկնաքերի ձեւավորմամբ զբաղվում Է ծնունդով Հունգարիաից Ռաֆայել Վինյոլին, որը քառակուսի պերճաշուք աշտարակ Է կառուցել բետոնից, պողպատից եւ ապակուց:
Ինչպես սպասվում Է, Էլիտար նորակառույցի բակիչները կկարողանան այցելել մասնավոր ռեստորան, այգի, սպա- եւ ֆիթնես կենտրոն՝ սաունայով, մերսման առանձնասենյակներով, շոգեբաղնիքով, լողավազանով, գրադարանով, մանկական խաղասենյակով եւ բիլիարդի սրահով: Բացի դրանից, այնտեղ նաեւ պլանավորվում Է տեղավորել գինու մառան, պատշգամբ զբոսանքների համար եւ գոլֆի խաղահրապարակներ:
«Մենք հպարտանում ենք, որ ստեղծել ենք մի երկնաքեր, որը տեսանելի կլինի Նյու Յորքի բոլոր հինգ շրջաններից եւ կզարդարի քաղաքի ուրվապատկերը»,- հայտարարել Է Մաքլոուն, որի խոսքը մեջբերում Է բրիտանական Daily Mail թերթը:
Առաջին բնակիչները շենքում բնակություն կհաստատեն մոտավորապես մեկ տարի հետո: Ընդհանուր առմամբ երկնաքերում կա 104 բնակարան՝ 7-ից մինչեւ գրեթե 80 միլիոն դոլար արժողությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: