Խճանկար

Ջեն Պսակին լրագրողներից չի թաքցրել, որ Ջոն Քերին քաղցրակեր Է

1 րոպեի ընթերցում

Ջեն Պսակին լրագրողներից չի թաքցրել, որ Ջոն Քերին քաղցրակեր Է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջեն Պսակին պատմել Է, որ իր անմիջական պետը՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, քաղցրակեր Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պսակիի ճեպազրույցի ավարտին հետաքրքրվել են, թե ինչ Է եղել Safeway մթերային սուպերմարկետի լոգոտիպով սովորական պոլիԷթիլենային փաթեթում, որն իր հետ տանում Էր պետքարտուղարը՝ անցյալ շաբաթվա վերջին ուղեւորվելով Եգիպտոս:

«Դե, ձեզ համար կբացեմ գաղտնիքը: Նա քաղցրակեր Է: Այնպես որ ես չգիտեմ՝ գուցե այնտեղ թխվածքաբլիթներ են եղել: Կարող եմ ստուգել»,-ասել Է Պսակին: Նրա խոսքով՝ փաթեթում նաեւ կարող Էին կեքսեր լինել: «Ես կստուգեմ՝ կկարողանամ արդյոք դա հաստատել: Բայց չեմ կարծում, որ այնտեղ ինչ-որ ավելի հետաքրքիր ինչ-բան եղած լինի»,-ժպիտով հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում