Հոկտեմբերի 15-ին նշվում Է «Սպիտակ ձեռնափայտի» միջազգային օրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 15-ին նշվում Է «Սպիտակ ձեռնափայտի»՝ կույր մարդու խորհրդանշանի միջազգային օրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:International White Cane Safety Day-ն առաջին անգամ սահմանվել Է 1964 թվականին ԱՄՆ-ում՝ Կույրերի ազգային ֆեդերացիայի (National Federation of the Blind) նախաձեռնությամբ: 1969 թվականին Կույրերի միջազգային ֆեդերացիան (International Federation of the Blind) հոկտեմբերի 15-ը հայտարարել Է «Սպիտակ ձեռնափայտի» միջազգային օր:

Սպիտակ ձեռնափայտը ոչ որպես խորհրդանշան, այլ որպես իրական իր, առանց որի կույր մարդու կյանքն, ըստ Էության, անհնարին կլիներ, հայտնվել Է 1921 թվականին, երբ անգլիացի Ջեյմս Բիգսը, որը տեսողությունը կորցրել Էր դժբախտ պատահարի հետեւանքով, այդպիսի ձեռնափայտ Է սարքել ինքնուրույն: Նա իր ձեռնափայտը ներկել Է սպիտակ գույնով, որպեսզի շրջապատողներին հասկանալի լինի դրա տիրոջ հատուկ կարգավիճակը:

Հոկտեմբերի 15-ը շատ երկրներում ուղեկցվում Է առողջության պահպանման ծառայությունների, բազմաթիվ հասարակական եւ կրոնական կազմակերպությունների ելույթներով. անցկացվում են սեմինարներ, ուսուցողական պարապմունքներ, պատրաստվում են հեռուստատեսության ծրագրեր եւ այլ միջոցառումներ, որպեսզի կույրերի հիմնախնդրի վրա հրավիրեն հասարակության ամենալայն խավերի ուշադրությունը:

Հայերեն Русский

Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes

Հոկտեմբերի 20-ի միջոցառումների անոնս

Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Մոլդովայում. Moldpres

Ռուբիոն Ուզբեկստանում հանդիպմանը կարևորել է Կենտրոնական Ասիայի դերը ներդրումների և մատակարարման շղթաների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ֆրանկոֆոնիային ընդառաջ նախատեսում է մրցույթների անցկացում՝ տարբեր մշակութային անվանակարգերով

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 19/10/26

Ասիական ինդեքսներն աճել են - 19/10/26

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը

WWF-ը COP17-ից ակնկալում է կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման ավելացում և կոնկրետ գործողություններ

Ֆրանսիան և Քուվեյթն ամրապնդում են երկկողմ համագործակցությունը. ստորագրվել են մի շարք փաստաթղթեր