ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 15-ին նշվում Է Մաքուր ձեռքերի համաշխարհային օրը (Global Handwashing Day): Այդ օրը կոչված Է մարդկանց հիշեցնելու այն մասին, թե առողջության համար որքան կարեւոր Է կանոնավոր կերպով լվանալ ձեռքերն ինչպես տանը, այնպես Էլ դրանից դուրս:
Ամեն տարի նման օր անցկացնելու որոշումը 2008 թվականին ընդունել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան` ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ:
Մաքուր ձեռքերի համաշխարհային օրն անցկացվում Է «Մաքուր ձեռքերը կյանք են փրկում» նշանաբանի ներքո, քանի որ այդ պարզ հիգիենիկ միջոցն օգնում Է արդյունավետորեն պայքարել հեպատիտի եւ դիզենտերիայի դեմ, շատ դեպքերում կանխել սուր շնչառական հիվանդությունները եւ բազմաթիվ այլ ախտեր: