«Նոր գիրք»-12. Սկսեք ընթերցել այսօրվանից

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ձեզ ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ձեր դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի վերաբերյալ, ծանոթանալ դասական երկերին և արդի գրականության զարգացման միտումներին: Նոր գրքերը կարող եք ընտրել հենց մեր ցանկերից և սկսել ընթերցել:

Այս շաբաթ«Արմենպրես»-ը կրկին առանձնացրել է տարբեր հրատարակչությունների նոր հրատարակած և հանրության դատին հանձնած չորս ուշագրավ գրքեր՝ չորս խորագրերի ներքո:

Հայդասականգրականություն

Միսաք Մեծարենց, բանաստեղծություններ

«Իմ գրադարանը» մատենաշարով լույս է տեսնում Միսաք Մեծարենցի բանաստեղծությունների ժողովածուն: Դրանում տեղ են գտել բանաստեղծի «Բաբախումներ», «Ծիածան», «Նոր տաղեր» շարքերի և այլ քնարական բանաստեղծություններ, ինչպես նաև «Ինքնադատության փորձ մը «Ծիածան»-ին առիթով» գրական-քննադատական հոդվածը: Մեծարենցի հերոսը մեծ մարդասեր է, լի է բնության ու կյանքի կարոտով, նա երազում է արդարության ու ներդաշնակ աշխարհի մասին: Մեծարենցը գովերգում և աստվածացնում է բնությունը: Նա բնության պատկերների խորունկ յուրացման միջոցով հիանալիորեն մեկնաբանում է մարդու և բնության փոխհարաբերությունը: Ժողովածունկազմել է Նվեր Վիրաբյանը: Այն հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

Ժամանակակիցգրականություն

Հովհաննես Երանյան, «Այլ ոտնահետքեր»

Ժողովածուն ընդգրկում է գրողի՝ նախկինում հրատարակված գրքերի լավագույն պատմվածքներն ու վիպակները: Խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյան: Այն հրատարակել է «Անտարես»-ը: Գիրքը բաղկացած է 300 էջից:

Թարգմանականգրականություն

Ջերոմ Դ. Սելինջեր, «Փրկիչը տարեկանի արտում»

Ամերիկյան հռչակավոր գրող Ջերոմ Դ. Սելինջերի հանրահայտ այս վեպը առաջին անգամ է հայ ընթերցողին ներկայացվում բնագրից կատարված թարգմանությամբ: Նախորդ հրատարակության «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վերնագրի փոխարեն առաջարկվող «Փրկիչը տարեկանի արտում» ("The Catcher in the Rye") վերնագիրն առավել հարազատ է բնագրին, թեպետ կարող է ոչ միանշանակ ընկալվել: Անգլերենից թարգմանությունը` Աստղիկ Աթաբեկյանի: Այն հրատարակել է «Անտարես»-ը: Գիրքը բաղկացած է 240 էջից:

Մանկականգրականություն

Ներկայացնում են պլաստիլինե դասական հերոսները

Գրքում ընդգրկված է չորս ստեղծագործություն` Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն», «Սուտլիկ որսկանը», Ղազարոս Աղայանի «Մրջյունն ու լուն», «Մեղուն ու աղավնին», որոնց հերոսներն իրականում կերտված են գունագեղ պլաստիլինից: Բացի սիրված ստեղծագործությունների ընթերցումից` երեխաները կարող են ինքնուրույն կերտել հերոսներին, ինչը կզարգացնի նրանց մտածողությունը, երևակայությունը, ձեռքի շնորհքը` բացահայտելով արվեստագետի նրանց ունակությունները: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նորգիրք»-ըներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը