Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին չի խոչընդոտի համագործակցությանը ԵՄ-ի հետ. Թրայան Հրիսթեա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության համագործակցությունը ԵՄ-ի հետ շարունակվելու է եւ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումn այդ համագործակցության հարցում չի կարող համարվել խոչընդոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հոկտեմբերի 10-ին ԵՄ տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան նաև նշեց, որ համագործակցությունը շարունակվելու է, եւ այժմ կողմերը քննարկում են համագործակցության այն ոլորտները, որոնք շուրջ պետք է ընթանան բանակցությունները:

«Ես որեւէ խոչընդոտ չեմ տեսնում այն հարցում, որ Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը: Նախորդ տարի Վիլնյուսում կայացած գագաթնաժողովի ժամանակ մենք հանդես ենք եկել համատեղ հայտարարությամբ եւ այժմ շարունակում ենք մեր աշխատանքը համաձայն այդ հայտարարության: Այժմ մենք սպասում ենք այն առաջարկներին, որոնք պետք է Հայաստանը ներկայացնի, եւ մենք շարունակենք համագործակցել այն ոլորտներում, որոնք չեն խոչընդոտի Հայաստանի ստանձնած նոր պարտավորություններին»,- ասաց Հրիսթեան:

Հայերեն Русский