Մշակույթ

«Անավարտ երկխոսություն». օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանը հանդես կգա ստեղծագործական երեկոյով

2 րոպեի ընթերցում

«Անավարտ երկխոսություն». օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանը հանդես կգա ստեղծագործական երեկոյով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` հոկտեմբերի 25-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ճանաչված օպերային երգչուհի, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ Էլվիրա Ուզունյանի «Անավարտ երկխոսություն» խորագրով ստեղծագործական երեկոն:Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի և Վրաստանի օպերային թատրոնների մեներգիչները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մեծանուն արտիստուհին իր հարազատ թատրոնի բեմում կներկայանա ինքնատիպ ստեղծագործական երեկոյով. կթերթվեն Հայաստանի օպերային թատրոնի ութսունամյա հարուստ պատմության էջերը:

Էլվիրա Ուզունյանը ծնվել է 1934թ. Թբիլիսիում: Մասնագիտական կրթությունն ստացել է Թբիլիսիի Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայում: 1962 թվականից որպես մեներգչուհի հանդես է եկել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում: Արժանացել է Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստի կոչումներին: Էլվիրա Ուզունյանը նկարահանվել է նաև մի քանի ֆիլմերում: Վերջին տարիներին արտիստուհին բնակվում է ԱՄՆ-ում:

Տասնամյակներ շարունակ Էլվիրա Ուզունյանը մենահամերգներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, հանդես է եկել հանրահայտ սիմֆոնիկ նվագախմբերի հետ, ակտիվորենհամագործակցել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի կոմպոզիտորների հետ` դառնալով նրանց ստեղծագործությունների առաջին կատարողը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում