Խճանկար

Հարվարդի համալսարանի գիտնականները սովորել են ստեղծել ինսուլին արտադրող բջիջներ

1 րոպեի ընթերցում

Հարվարդի համալսարանի գիտնականները սովորել են ստեղծել ինսուլին արտադրող բջիջներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարվարդի համալսարանի մասնագետները սովորել են ստեղծել մեծ քանակությամբ այնպիսի բջիջներ, որոնք ինսուլին են արտադրում: Ինչպես հաղորդել Է The Daily Telegraph թերթի Էլեկտրոնային տարբերակը, գիտանականներն առաջին անգամ կարողացել են ստանալ փոխպատվաստման համար անհրաժեշտ մեկ միլիոն բջիջներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ենթադրվում Է, որ գիտական նվաճումը առաջին տիպի շաքարախտով հիվանդներին թույլ կտա հրաժարվել ինսուլինի ամենօրյա ներարկումներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պրոֆեսոր Դագ Մելթոնն իր կյանքի 23 տարին նվիրել Է այդ հետազոտություններին եւ այն հիվանդության դեմ դեղամիջոցի որոնումներին, որը մանկության տարիներին ախտորոշվել Է նրա որդու՝ Սեմի մոտ: «Մենք գտնվում ենք փորձարկումների ավարտից մեկ քայլի վրա»,- նշել Է նա: Ներկայում բջիջների փորձարկումներ են կատարվում կենդանիների, այդ թվում՝ պրիմատների վրա, եւ դրանք փոխպատվաստումից հետո արդեն մի քանի ամիս Է, ինչ ինսուլին են արտադրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում