Մեքսիկայում ձերբակալել են խոշորագույն թմրակարտելներից մեկի պարագլխին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայում ձերբակալել են «Խուարես» թմրակարտելի՝ երկրում ամենախոշոր հանցախմբերից մեկի պարագլխին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը: 51-ամյա Վիսենտե Կարիլյո Ֆուենտեսը բռնվել է Տորեոն քաղաքում:

Նրան բռնելու համար Մեքսիկայի իշխանությունները պարգեւատրում էին առաջարկում 30 մլն պեսոյի (2,2 մլն դոլարի) չափով: Վճարվել է արդյոք այդ գումարը, չի հաղորդվում: Չեն բացահայտվում նաեւ նրա ձերբակալման գործողության մանրամասները: Հայտնի է, որ Վիսենտե Ֆուենտեսը կարտելը գլխավորել է 1997 թվականին՝ եղբոր՝ Ամադո Կարիլյո Ֆուենտեսի մահվանից հետո:

«Խուարեսը» Մեքսիկայի խոշորագույն թմրակարտելներից մեկն է, որը հաստատվել է Սյուդադ-Խուարես քաղաքում: Այն գործում է երկրի 21 նահանգներում: Այդ կազմակերպությունն զբաղվում է ԱՄՆ-ին եւ Եվրոպային թմրանյութերի մատակարարմամբ: 2007 թվականից այն «Սինալոա» կարտելի դեմ պայքարում է Խուարես նահանգի նկատմամբ հսկողության համար: Այս երկու կազմակերպությունների միջեւ պայքարը հազարավոր մարդկանց կյանք է խլել Չիուաուա նահանգում:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը