Խճանկար

Նյու Յորքում բացել են «ժամանակի պատիճը»՝ 1914 թվականին սերունդներին հղված ուղերձը

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքում բացել են «ժամանակի պատիճը»՝ 1914 թվականին սերունդներին հղված ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում բացել են այսպես կոչված «ժամանակի պատիճը», որը 1914 թվականին դրվել է առյուծի արձանի գլխի մեջ, արձան, որը զարդարում է Հին Կապիտոլիումի շենքը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է Associated Press-ը:

Բրոնզե տուփը բացել Է Նյու Յորքի Պատմական ընկերակցության անդամը՝ գործընկերների ներկայությամբ: Ներսում գտել են մի քանի գիրք, լուսանկարներ, Ուոլ Սթրիթի գործարարների փաստաթղթեր եւ XX դարի սկզբի թերթեր: Պատիճը պետք Է բացեին տակավին 1974 թվականին, տուփի վրա նշված Է հենց այդ ժամկետը: Սակայն սերունդներին հղված ուղերձի մասին մոռացել Էին եւ այն գտել են պատահաբար՝ արձանի վերակառուցման ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում