Խճանկար

Գիտնականները հայտնաբերել են նեյտրոնային աստղ՝ տասը միլիոն արեգակների պայծառությամբ

1 րոպեի ընթերցում

Գիտնականները հայտնաբերել են նեյտրոնային աստղ՝ տասը միլիոն արեգակների պայծառությամբ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականներին հաջողվել Է հայտնաբերել նեյտրոնային աստղ, որի ճառագայթման պայծառությունը հավասար Է տասը միլիոն արեգակների, աստղագետներին դեռեւս երբեք բախտ չԷր վիճակվել դիտարկել նման հզորության աստղերի ակտիվությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով իտալական ASCA հրատարակությանը:

Հայտնագործությունը կատարել Է գիտնական Matteo Bachetti-ն՝ NuStar աստղադիտակի միջոցով: Այն ցույց Է տալիս, որ գալակտիկական սկավառակների ամենապայծառ ռենտգենյան ճառագայթման աղբյուրները, սկավառակներ, որոնք մինչ օրս համարվում են սեւ անցքերը, իրականում կարող են լինել ավելի փոքր չափերի, քան ենթադրվում Էր:

Նեյտրոնային աստղերը ծնունդ են առնում գերնոր աստղերի պայթյունից հետո: Դրանք ունեն մեկ - երկու արեգակների զանգված՝ ընդամենը 10 – 20 կիլոմետր միջին շառավղի դեպքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում