Շահինյանը կմնա որպես օլիմպիզմի խորհդանիշ. Թոմաս Բախ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի բակում պաշտոնապես բացվեց Շահինյանի արձանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Միջազգային օլիմպիական կոմիետի նախագահ Թոմաս Բախը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն:

Հրանտ Շահինյանի այրին` տիկին Էմման, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց արձանի ստեղծման համար: «Շահինյանի մարդկային որակները չես չափի մետրով կամ կշեռքով: Ֆիզկուլտուրա և հոգևոր կուլտուրա, այս ամենը համապատասխանում էր Հրանտ Շահինյանին»,-ասաց Շահինյանի այրին:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ Շահինյանի օրինակը վարակիչ պետք է լինի երիտասարդ սերնդի համար: «Այսօր մենք իրականություն դարձցրեցինք տիկին Էմմայի ցանկությունը, վառ պահելով իր սիրելի ամուսնու անունը և հիշականը: Այսօր Շահինյանի ազգանվան կրողները հպարտությամբ կհիշեն նրան: Շահինյանը մեծության է ողջ հայ ազգի համար»,-ընդգծեց Ծառուկյանը:

Օլիմպիական խաղերի չեմպիոն, ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը իր խոսքը սկսեց ներկաներին հայերեն «բարի լույս» մաղթելով: «Այսօր բոլոր հայերը կարող են հպարտ լինել, ամբողջ օլիմպիական շարժումը կարող է հպարտ լինել: Քանի որ այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեծագույն օլիմպիական չեմպիոններից մեկին: Նրանք մեր արժեքների խորհրդանիշներն են: Շահինյանն այն մեծ չեմպիոններից մեկն է, ում Հայաստանը տվել է աշխարհին: Շահինյանը կմնա որպես օլիմպիզմի խորհդանիշ: Հայերը կարող են հպարտ լինել իրենց մարզիներով: Գուցե Հայաստանը փոքր է և ունի քիչ բնակչության, սակայն Հայաստանը երկիր է, որն ունի մեծ սիրտ…»,-ասաց Բախը:

Հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի արձանը պատրաստված է մոնոլիտ` ամբողջական բազալտից, այն ունի 5 մետր բարձրություն և կշռում է 31 տոնա: Արձանի ճարտարապետը Սարգիս Սարդարյանն է:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ