Խճանկար

Ինդոնեզիայի քարանձավում հայտնաբերվել են ամենահին ժայռապատկերները

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայի քարանձավում հայտնաբերվել են ամենահին ժայռապատկերները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականներն Ինդոնեզիայում հայտնաբերել են քարանձավային գեղանկարչության ամենահին նմուշները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերին 9-ին հաղորդել Է BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:

Վայրի կենդանիների եւ մարդու ձեռքերի տրաֆարետային նկարները զարդարում են Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու քարանձավներից մեկը: Գիտնականները կարծում են, որ պետրոգլիֆներից ամենահինը շուրջ 40 հազար տարեկան Է:

«Ձեռքի պատկերը նկարվել Է առնվազն 39 հազար տարի առաջ: Դա ամենահին պատկերն Է, որը կատարվել Է շաբլոնով: Դրա կողքին խոզի նկար Է, որն ստեղծվել Է առնվազն 35400 տարի առաջ: Դա ռեալիստական գեղանկարչության ամենահին նմուշներից մեն Է, իսկ, գուցեեւ, ամենահինը»,- ասել Է Ավստրալիայի Գրիֆիտի համալսարանի աշխատակից Մահիմ Օբերտը:

Մինչ այժմ մասնագետներն ամենահին ժայռապատկերները գտնում Էին միայն Արեւմտյան Եվրոպայի տարածքում: Սուլավեսիի ժայռապատկերների տարիքը կհարկադրի նորովի գնահատել մարդու Էվոլյուցիան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում