Խճանկար

Facebook-ը շարժական հավելված կներկայացնի անանուն հաղորդակցման համար

1 րոպեի ընթերցում

Facebook-ը շարժական հավելված կներկայացնի անանուն հաղորդակցման համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունը մշակում է նոր շարժական հավելված, որը նրա օգտատերերին հնարավորություն կընձեռի անանուն հաղորդակցվելու միմյանց հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ամերիկյան TheNew York Times թերթի Էլեկտրոնային տարբերակը:

Թերթի երկու աղբյուրների տեղեկություններով, որոնք իրազեկ են ընկերության պլաններին, Facebook-ի նոր ծառայությունը կներկայացվի առաջիկա շաբաթներին: Դրա մշակմամբ զբաղվում Է Branch ծառայության հիմնադիր Ջոշ Միլլերը: Նա Facebook-ին է միացել այն բանից հետո, երբ վերջինս ձեռք է բերել Branch-ը:

Նշվում Է, որ նոր հավելվածի գլխավոր առանձնահատկությունը կլինի այն, որ դրա օգտատերերը բնավ ստիպված չեն լինի որեւիցե տեղեկատվություն նշել իրենց մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում