Մարզային

Շորժայի մոտ ռելսերից տասը վագոն է դուրս եկել. նոր մանրամասներ

1 րոպեի ընթերցում

Շորժայի մոտ ռելսերից տասը վագոն է դուրս եկել. նոր մանրամասներ

ԳԱՎԱՌ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենիս-Շորժա-Արարատ բեռնատար գնացքի տասը վագոն հոկտեմբերի 7-ի երեկոյան Շորժա գյուղի տարածքում, դուրս էր եկել ռելսերից: Հնարավոր վնասների կամ հետեւանքների մասին «Արմենպրես»-ը փորձեց մանրամասն տեղեկություն ստանալ ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայությունից:

«Դեպքը տեղի է ունեցել ժամը 22-ի սահմաններում, Շորժա գյուղի հատվածում: Գնացքը եղել է բեռնատար` բեռնված հանքաքարով: Ռելսերից դուրս էր ընկել տասը վագոն: Մենք դիմեցինք երկաթուղայիններին` առաջարկելով մեր օգնությունը: Սակայն նրանք մեզ պատասխանեցին, որ իրենց ուժերով արդեն ռելսերի վրա են գցել դուրս ընկած վագոնները, եւ գնացքը շարժվել է, այնպես որ մեր օգնության կարիքը նրանք չունեին: Պատահարի հետեւանքով զոհեր կամ վիրավորներ չկան»,-նշեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետ Էդիկ Գալստյանը:

Դեպքի վայրում աշխատում է հատուկ հանձնաժողովը, որը կպարզի՝ ինչն է վթարի պատճառը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում