Հասարակական

Փրկարարներն օգնել են ծեր գրումրեցուն

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն օգնել են ծեր գրումրեցուն

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ստացել, որ Գյումրու Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. բնակարան մուտք գործելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱԻՆ պաշտոնական կայքը:

Ահազանգ ստանալուն պես դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը, հատակին անօգնական վիճակումհայտնաբերել 1941թ. ծնված Վ. Վ.-ին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում