Խճանկար

Իռլանդացի գիտնականները սովորել են կենսաբանական մակարդակով բացահայտել սթրեսի ենթակա մարդկանց

2 րոպեի ընթերցում

Իռլանդացի գիտնականները սովորել են կենսաբանական մակարդակով բացահայտել սթրեսի ենթակա մարդկանց

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սթրեսային իրավիճակների ենթակա մարդիկ տարբերվում են նեյրոմեդիատորների հատուկ կառուցվածքով՝ կենսաբանորեն ակտիվ քիմիական նյութերի հավաքածուով, որոնց միջոցով իրականացվում է նյարդային ազդակների հաղորդումը գլխուղեղում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս եզրակացության են եկել Քորք քաղաքի համալսարանական քոլեջի գիտնականները:

Հենվելով մկների վրա կատարված բազմամյա փորձերի արդյունքների վրա՝ մասնագետներն ապացուցել են, որ նեյրոմեդիատորների կառուցվածքի որոշակի առանձնահատկությունները կարող են առաջացնել զանազան հոգեկան խանգարումներ, օրինակ՝ դեպրեսիայի տարատեսակներ:

Գիտնականները հուսով են, որ հայտնագործությունը թույլ կտա ապագայում սկզբունքորեն նոր դեղորայք մշակել սթրեսի ու ընկճախտի դեմ պայքարելու համար: Բացի այդ, հեռանկարում ի հայտ կգան թեկնածուներ ընտրելու նոր մեթոդիկաներ, օրինակ՝ Մարս թռչելու համար, որոնք թույլ կտան անսխալ ընտրել սթրեսի նկատմամբ կայուն մարդկանց:

Ինչպես հայտարարել Է նախագծի ղեկավարներից մեկը՝ կենսաբան Օլիվիա Օ՛ Լիրին, եթե հնարավոր լինի «այս կամ այն կերպ ազդել նեյրոմեդիատորի վրա, կարելի Է մեծացնել անհատի սթրեսակայունությունը»:

Բժիշկները նախազգուշացնում են, որ սթրեսային վիճակը կարող Է լուրջ խախտումներ առաջացնել օրգանիզմում, ներառյալ սրտանոթային, ալերգիկ, իմունային հիվանդությունները: Ընկճախտի ենթակա մարդկանց մոտ, որպես կանոն, կտրուկ ընկնում Է աշխատունակությունը, ինչպես նաեւ կենսական ու ստեղծագործական ակտիվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում