Խճանկար

Գիտնականները հայտարարել են, որ գիտակցությունն ապրում Է ուղեղի մահվանից հետո. The Telegraph

2 րոպեի ընթերցում

Գիտնականները հայտարարել են, որ գիտակցությունն ապրում Է ուղեղի մահվանից հետո. The Telegraph

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաութհեմփթոնի համալսարանի մի խումբ գիտնականների հետազոտությունների արդյունքների համաձայն՝ մարդու գիտակցությունը կարող է մի քանի րոպես գործել ուղեղի մահվանից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph-ին:

Հրատարակությունը նշում է, որ դա այս պահին նման կարգի խոշորագույն հետազոտությունն է:

Բրիտանացի մասնագետները չորս տարվա ընթացքում ուսումնասիրել են երկու հազար մարդկանց տվյալներ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Ավստրիայի 15 հիվանդանոցներում, որոնց բժիշկներն արձանագրել են սրտի կանգ: Ողջ մնացածների մոտավորապես քառասուն տոկոսն այս կամ այն կարգի «գիտակցության» առկայություն Է նկարագրել սրտի կանգի եւ դրա վերագործարկման միջեւ ընկած ժամանակահատվածում:

Որպես օրինակ գիտնականները բերում են այն փորձը, որը նկարագրել Է 57-ամյա մի սոցիալական աշխատող Սաութհեմփթոնից: Նրա խոսքով՝ կլինիկական մահվան ժամանակամիջոցում ինքը եղել Է «մարմնից դուրս» եւ իբր կարողացել Է տեսնել, թե ինչպես են իրեն կյանքի վերադարձնում: Գիտնականները նշել են, որ նրա պատմածի մանրամասները համապատասխանում են այն բանին, ինչ իրականում այդ պահին տեղի Է ունեցել սենյակում:

«Մենք գիտենք, որ ուղեղը չի կարող գործել այն բանից հետո, երբ սիրտը դադարում Է բաբախելուց,- հայտարարել է հետազոտությունների հեղինակներից մեկը՝ դոկտոր Սեմ Փառնիան:- Բայց այս դեպքում գիտակցությունը, կարծես, շարունակել Է գործել առնվազն երեք րոպե, թեեւ ուղեղը սովորաբար անջատվում Է սրտի կանգից հետո 20 – 30 վայրկյանի ընթացքում»:

Դոկտոր Փառնիայի խոսքով՝ ինքը հուսով Է, որ հետագա հետազոտությունները կօգնեն պատկերացում կազմելու այն մասին, թե մարդու գիտակցության հետ իրականում ինչ Է տեղի ունենում մահվանից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում