Խճանկար

Լոնդոնում պատրաստել են աշխարհում ամենաթանկ համբուրգերը՝ 1100 ֆունտ արժողությամբ

1 րոպեի ընթերցում

Լոնդոնում պատրաստել են աշխարհում ամենաթանկ համբուրգերը՝ 1100 ֆունտ արժողությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Honky Tonk ռեստորանն ստեղծել Է աշխարհում ամենաթանկ համբուրգերը՝ զարդարված նրբաթերթ ոսկով, օմարներով եւ ձկնկիթով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph հրատարակությանը:

Մարմարանման տավարի մսից՝ վագյուից եւ եղնիկի մսից կերակրատեսակի ստեղծումը, որի արժեքը 1100 ֆունտ Է, տեւել Է երեք շաբաթ եւ Record Setters-ի կողմից գնահատվել որպես աշխարհում ամենաթանկը:

Honky Tonk ռեստորանն իր խոհարարական ստեղծագործությունն անվանել Է «Գլամբուրգեր»: Վերջինիս արժեքն արդարացնելու համար ռեստորանը որոշել Է ճաշացուցակում նոր կերակրատեսակն առաջարկել նրբախորտիկների շվեդական սեղանի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում