Խճանկար

Երկրագնդի բնակիչները հոկտեմբերի 8-ին «արնագույն Լուսին» կտեսնեն

1 րոպեի ընթերցում

Երկրագնդի բնակիչները հոկտեմբերի 8-ին «արնագույն Լուսին» կտեսնեն

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկիր մոլորակի բնակիչները հոկտեմբերի 8-ին կկարողանան դիտել հազվագյուտ աստղագիտական երեւույթ՝ «արնագույն Լուսինը», երբ Լուսնի լրիվ խավարումը համընկնում Է արեւածագի կամ արեւամուտի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Space.com-ին:

Այս աստղագիտական երեւույթի ժամանակ արբնայակը նախ մտնում Է Երկրի ստվեր, իսկ այնուհետեւ դուրս Է գալիս դրանից, ըստ որում Լուսինը կարող Է «լուսավորվել» կարմիրի տարբեր երանգներով, քանի որ նույնիսկ լրիվ խավարման շրջանում շարունակում Է լուսավորվել:

«Արնագույն Լուսինը» տեսնել կարող են Ավստրալիայի, Հարավարեւմտյան Ասիայի բնակիչները, ինչպես նաեւ նրանք, ովքեր ապրում են Խաղաղ օվկիանոսի ափին: Ռուսաստանում Լուսնի լրիվ խավարմանը կարելի կլինի հետեւել Հեռավոր Արեւելքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում