Խճանկար

Աճուրդի է հանվել Ջոն Լենոնի կիթառը

1 րոպեի ընթերցում

Աճուրդի է հանվել Ջոն Լենոնի կիթառը

ԼՈՆԴՈՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում աճուրդի է հանվել աշխարհահռչակ Ջոն Լենոնի կիթառը: Կիթառի նախնական արժեքը 1 միլիոն դոլար է գնահատվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, Gretsch 6120 կիթառի շնորհիվ 1966թ Լենոնը ձայնագրել է Paperback Writer երգը: Աճուրդը կմեկնարկի նոյեմբերի 14-ին օնլայն, կավարտվի նոյեմբերի 23-ին Լոնդոնի հյուրանոցներից մեկում:

Կիթառն աճուրդի է հանել Լենոնի զարմիկը` Դեյվիդ Բիրչը, ում Լենոնը կիթառը նվիրել է 1967թ.: Վերջին 30 տարվա ընթացքում սա Լենոնի հետ առնչվող ամենանշանակալի լոտն է, որ դրվում է աճուրդի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում