Խճանկար

Ռուսները Պուտինին համեմատել են Հերակլեսի հետ

1 րոպեի ընթերցում

Ռուսները Պուտինին համեմատել են Հերակլեսի հետ

ՄՈՍԿՎԱ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ում ձեւավորված «Վլադիմիր Պուտինին սատարողների խումբ» նախաձեռնությունը հոկտեմբերի 7-ին Մոսկվայում կկազմակերպի ցուցահանդես «Պուտինի 12 սխրանքները» խորագրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով lenta.ru-ն, ցուցահանդեսի շրջանակում դիզայներներն ու պատկերազարդողները կցուցադրեն լուսանկարներ, որտեղ ՌԴ Նախագահի գործողությունները համեմատվում են Հերակլեսի սխրագործությունների հետ:

Ֆեյսբուքյան օգտատերերն անգամ այդ սխրագործությունների ցանկն են կազմել` պայքար ահաբեկչության դեմ, պատասխան պատժամիջոցներին, Սիրիայում օդային հարձակման կանգնեցում, Սոչիի Օլիմպիադա, օլիգարխների լիկվիդացիա, պայքար ընդդեմ կոռուպցիայի, Ղրիմ, «Միստրալ»-ի պայմանագիրը, «Հարավային հոսք» խողովակաշարի կառուցում, Չինաստանի հետ կնքած գազային պայմանագիր, աջակցություն ԵԱՀԿ-ին ուկրաինական ճգնաժամում եւ պայքար ընդդեմ ԱՄՆ-ի: Ցուցահանդեսը նվիրված է Պուտինի ծննդյան օրվան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում