Խճանկար

Լոնդոնն աշխարհի ամենագրավիչ քաղաքն Է ճանաչվել աշխատանք փնտրող մարդկանց համար

2 րոպեի ընթերցում

Լոնդոնն աշխարհի ամենագրավիչ քաղաքն Է ճանաչվել աշխատանք փնտրող մարդկանց համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնն աշխարհի ամենագրավիչ քաղաքն Է ճանաչվել աշխատանք փնտրող մարդկանց համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է FinancialTimes թերթը:

Boston Consulting Group-ի եւ The Network-ի վերլուծաբանների կողմից 189 երկրների ավելի քան 200 հազար մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Լոնդոնն այս ցուցակում առաջ Է անցել Նյու Յորքից ու Փարիզից: «Աշխարհում ավելի ու ավելի են նվազում աշխարհագրական արգելքները, այդ թվում՝ ամենատաղանդավոր եւ առավել զարգացած մարդկանց համար»,-հրատարակությունը մեջբերել Է Boston Consulting Group-ի ղեկավարներից մեկի՝ Ռայներ Սթրեկի խոսքը:

Հետազոտության համաձայն՝ հարցվածների շուրջ երկու երրորդը աշխատանք գտնելու նպատակով կցանկանար տեղափոխվել ուրիշ քաղաք կամ երկիր: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը կնախընտրեր հարցման մասնակիցների 16 տոկոսը, Նյու Յորքը՝ 12,2 տոկոսը, Փարիզը՝ 8,9 տոկոսը, Սիդնեյը՝ 5,2 տոկոսը, Մադրիդը՝ 5 տոկոսը:

Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում հարցման մասնակիցների 44 տոկոսը հայտնել Է, որ կցանկանար աշխատել արտասահմանում: Շվեյցարիայում արտասահման մեկնելու ցանկալիության մասին արտահայտվել Է հարցվածների 75 տոկոսը, իսկ Ֆրանսիայում եւ Նիդեռլանդներում՝ ավելի քան 90 տոկոսը: Տեղափոխվելու համար ամենամեծ ժողովրդականություն վայելող երկիրն ԱՄՆ-ն Է, երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան Է, իսկ «եռյակը» եզրափակում Է Կանադան: Ոչ անգլալեզու երկրների թվում առաջատարը Գերմանիան Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում