Խճանկար

Լոնդոնում վաճառքի են հանվել աշխարհում ամենաթանկ կոնֆետները՝ մեկ տուփը հազար դոլարով

2 րոպեի ընթերցում

Լոնդոնում վաճառքի են հանվել աշխարհում ամենաթանկ կոնֆետները՝ մեկ տուփը հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Harrods խանութն սկսել Է աշխարհում ամենաթանկ կոնֆետների վաճառքը՝ մեկ տուփը հազար դոլար գնով: Ինչպես հաղորդել Է Լոնդոնի The Daily Mail թերթը, նորույթը հարուցել Է գնորդների մեծ հետաքրքրությունը: «Այժմ մենք օրական վաճառում ենք առնվազն մեկ տուփ»,- հաղորդել Է կոնֆետներ արտադրող ընկերության ղեկավար Ջալել Գայզան: Կոնֆետները վաճառվում են Delice-ի եւ Արաբական Միացյալ Ամիրայությունների արտադրողի մակնիշով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սվարովսկի բյուրեղներով եւ 24 կարատ ոսկով դրվագազարդված տուփը պարունակում Է 240 կոնֆետ: Դրանք պատրաստվում են շոկոլադի ամենաթանկ տեսակներից մեկով, որոնք արտադրում Է Ֆրանսիայի «Վալրոնա» ընկերությունը: «Սակայն կոնֆետներին առանձնահատուկ համ են տալիս զանազան հավելանյութերը»,- նշել Է հրատարակությունը: Այսպես, դրանց մեջ օգտագործվում են նուշ Թունիսից, պիստակ Աֆղանստանից, ընկույզ ԱՄՆ-ից եւ մայրի ծառի ընկույզ Թուրքիայից: «Մենք վերցնում ենք միայն այն ամենալավը, որ գոյություն ունի աշխարհում»,- ընդգծել Է Գայզան: Նա հայտնել Է, որ տակավին մանկությունից երազել Է պատրաստել քաղցրավենիք: Նրան պատկանող ընկերությունն արտադրում Է ամսական 3 հազար կիլոգրամ կոնֆետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում