Facebook-ը պատրաստում Է հավելված, որն օգտատերերին թույլ կտա միմյանց փող փոխանցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ամենախոշոր սոցիալական ցանցի՝ Facebook-ի օգտատերերը եկող տարի կկարողանան միմյանց փող փոխանցել Messenger հաղորդագրությունների փոխանակման հավելվածի միջոցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս եզրակացությանն է հանգել Ստենֆորդի համալսարանի ուսանող Էնդրյու Օդը, որը մշակողների համար հատուկ գործիքների միջոցով Messenger-ում հայտնաբերել է համապատասխան թաքնված հնարավորություն Apple-ի iOS շարժական հարթակի համար:
«Իրականացված փոխանցման ծրագրի սքրինշոթը հայտնաբերվել է տակավին մեկ ամիս առաջ»,- պատմել է նա տեղական զանգվածային լրատվամիջոցներին: Հետագա որոնումները հանգեցրին մի ամբողջ հավելվածի հայտնաբերման, որն արդեն պատրաստ Է օգտագործման, բայց դեռ ներկայացված չԷ հանրությանը: Նա նաեւ կարծում Է, որ հավելվածի փորձնական տարբերակն արդեն մատչելի Է ցանցի աշխատակիցներին: Նա հայտնել Է, որ օգտատերերը կկարողանան փոխանցումները կցել մասնավոր հաղորդագրությանը եւ դրանք առաքել նույնքան հեշտ, ինչպես եւ լուսանկարները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: