Տնտեսություն

Շրջանառության հարկի դեմ բողոքողները կիկին հանդիպել են ՀՀ վարչապետին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող փոքր և միջին ձեռներեցների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի շուրջ իրենց մտահոգությունները:«Արմենպրես»-իհաղորդմամբ` վարչապետի հետ հանդիպումից հետո ՓՄՁ-ների ներկայացուցիչները նշեցին, որ կառավարությունը ՓՄՁ-ների կողքին է, և որևէ մեկը չի ցանկանում, որպեսզի մեր երկրում ՓՄՁ փակվի: «Բոլորն էլ հասկանում են, որ կան խնդիրներ: Այժմ մենք հանդիպելու ենք ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, այնուհետև կրկին վարչապետին՝ քննարկումները շարունակելու համար»,- ասացին ՓՄՁ-ների ներկայացուցիչները:

Միաժամանակ, նրանք տեղեկացրին, որ վարչապետը հանձնարարել է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնին՝ աշխատել ձեռներեցիների հետ՝ փաստաթղթաշրջանառության հետ կապված խնդիրները կարգավորելու համար:

Առավոտից Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են անցկացնում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքի դեմ բողոքողները:

Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով առևտրական գործունեություն ծավալող ընկերությունների համար շրջանառության հարկի 3.5 տոկոսը նվազել և դարձել է 1 տոկոս: Նախագծով կառավարությունը հարկային արտոնություններ է տրամադրել նաև ընտանեկան բիզնեսին: Սակայն առեւտրականները դժգոհում են, որ պետք է աշխատեն հստակ աստաթղթաշրջանառությամբ:

Հայերեն

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում բարձրացվել է Սիրիայի նոր դրոշը

ՀՀ ՊԵԿ նախագահն Իրանում կքննարկի երկկողմ համագործակցության հարցեր

Ռումինիայի Սահմանադրական դատարանը վիճարկել է 2024 թվականի նախագահական ընտրությունները չեղյալ հայտարարելու որոշումը

Հայաստանի պատմության թանգարանում բացվեց Հայոց ցեղասպանությունից փրկվածներին նվիրված բացառիկ ցուցադրություն

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ցանկանում է Օմանում տեսնել ԱՄՆ-ի պատրաստակամությունն արդար գործարքի համար

Մահացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի զինծառայողը. ԱԱԾ նախնական տվյալներով՝ պատճառը նրան ամրակցված ինքնաձիգից կրակոցն է

Պեսկովն Ուիթքոֆի մոսկովյան այցն անվանել է մաքոքային դիվանագիտություն

Հնդկաստանում զգուշացրել են հնարավոր նոր ահաբեկչությունների մասին

ՀՀ-ում կներդրվի կենսաչափական անձնագրերի ժամանակակից և անվտանգ համակարգ

Մենք լուրջ պայքար ունենք տանելու աշխարհի առաջնությունում. Վարազդատ Լալայան