Խճանկար

Մեխիկոյում ռետրոավտոմոբիլների շքերթը գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում

1 րոպեի ընթերցում

Մեխիկոյում ռետրոավտոմոբիլների շքերթը գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեխիկոյում կայացած ռետրոավտոմոբիլների շքերթը հայտնվել Է Գինեսի ռեկորդների գրքում. քաղաքի կենտրոնով անցել Է ավելի քան 1,7 հազար ավտոմեքնենա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Մեխիկոյի զբոսաշրջության նախարարությանը:

Քաղաքի իշխանությունները ժամանակավորապես փակել են երթեւեկությունը Մեխիկոյի գլխավոր՝ Պասեո դե լա Ռեֆորմա փողոցով: Զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ ռետրոմեքենաները դիտելու Է եկել շուրջ 250 հազար մարդ:

Գինեսի ռեկորդների գրքում այս միջոցառումը գրանցվել Է որպես ամենանընդգրկունը: 2002 թվականի մայիսին Հոլանդիայի Զանդվորտ քաղաքում կայացած շքերթին մասնակցել Է 948 ավտոմեքենա:

Մեխիկոյի զբոսաշրջության նախարար Միգել Տոռուկո Մարկեսը նշել Է, որ երկրի մայրաքաղաքում կայացած ավտոշքերթը պետք Է նպաստի աշխարհում քաղաքի վարկի բարելավմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում