Խճանկար

Ժպտացեք, այսօր Ժպիտի համաշխարհային օրն Է

1 րոպեի ընթերցում

Ժպտացեք, այսօր Ժպիտի համաշխարհային օրն Է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժպիտի համաշխարհային օրը (World Smile Day), որը նվիրված Է լավ տրամադրությանը, այս տարի նշում Է հոկտեմբերի 3-ին:

Ժպիտի համաշխարհային օրվա հիմնադիրը ամերիկացի նկարիչ Հարվի Բոլն Է, որը 1963 թվականին հնարեց առաջին «սմայլիկը»՝ ժպտացող դեղին կերպարանքը: Իր ստեղծածի համար Բոլն ստացավ 50 դոլար:

Ժպիտի համաշխարհային օրը սահմանվել Է 1999 թվականին: Բոլը, ով իրեն նշանակել Էր Երջանկության միջազգային դեսպան եւ հիմնադրել «Ժպիտների համաշխարհային կորպորացիան», առաջարկել Է Ժպիտի օրը նշել հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը, երբ մոտալուտ հանգստյան օրերն արդեն իսկ առիթ են լավ տրամադրության համար:

Նկարիչը, որը կյանքի հեռացավ 2001 թվականին, այդ տոնը մտահղացել Է հատկապես որպես բողոք իր ժպտացող ստեղծագործության եւ, ամբողջությամբ վերցված, ինտերնետ-տարածության առեւտրայնացման դեմ: Արտոնագրված «սմայլիկի» օգտագործման դիմաց փողերը ստացվում են Հարվի Բոլի ոչ առեւտրային հիմնադրամում եւ հատկացվում են բարեգործական նպատակների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում