Աճուրդի Է հանվել Վիկտորյա թագուհու ներքնազգեստը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում աճուրդի են հանել Վիկտորյա թագուհու ներքնազգեստը: Աճուրդում, որը կկայանա հոկտեմբերի 12-ին Ստենֆորդ քաղաքում (Քենթի կոմսություն), կվաճառվեն մեկ վարտիք եւ մեկ շապիկ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Mirror-ին:
«Ներքնազգեստը նվեր Էին տվել արքունիքի անձնակազմի մի անդամի՝ լավ ծառայության համար: Այն փոխանցել են սերնդե-սերունդ: Վարտիքը եւ շապիկը գտնվում են հիանալի վիճակում, քանի որ վերջին 75 տարում պահվում Էին սնդուկում»,- պատմել Է Westernhanger Auctioneers աճուրդային տան ներկայացուցիչ Մայքլ Հոգբենը:
100-ամյա վարտիքի նախնական գինը կազմում Է երկու հազար ֆունտ ստեռլինգ:
Վիկտորյա թագուհին գահ Է բարձրացել 1838 թվականին: Նրա կառավարման ժամանակաշրջանը պատմության մեջ մտել Է «վիկտորյական դարաշրջան» անվանմամբ: Թագուհին վախճանվել Է 1901 թվականին կյանքի 82-րդ տարում: