Խճանկար

Չինաստանում բացվել է 300-մետրանոց ապակե կամուրջ

1 րոպեի ընթերցում

Չինաստանում բացվել է 300-մետրանոց ապակե կամուրջ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Հունանի նահանգում բացվել Է 300-մետրանոց կամուրջ. որի հատակը պատրաստված է ապակուց, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Telegraph-ին:

Ապակե թափանցիկ կամուրջը Պինյանի հովտում միացնում Է երկու լեռնագագաթներ 180 մետր բարձրության վրա: Հատակի եռաշերտ մակարդակը, որը պատրաստված Է ապակուց, դիմանում Է ժամում մինչեւ 220 կիլոմետր արագությամբ քամուն եւ Ցելսիուսի 60 աստիճան ընդգրկույթի ջերմաստիճաններին:

Ապակե հատակով կամուրջն «աշխարհում ամենասարսափելի զվարճանքի» կոչման նոր հավակնորդն Է: Հատուկ ուսուցված անձնակազմը պատրաստ Է ցանկացած այցելուի օգնել անցնելու կամուրջը եւ անհրաժեշտության դեպքում ցույց տալու բարոյական աջակցություն:

Դա Չինաստանում առաջին կամուրջը չԷ, որը գտնվում Է մեծ բարձրության վրա եւ պատրաստված Է թափանցիկ նյութից: Ավելի վաղ նման կամուրջ Է բացվել Տանմեն լեռան լանջին՝ 1900 մետր բարձրության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում