Սարուխանում շինարարություն կատարելիս հայտնաբերվել է խմբակային թաղումով դամբարան

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում օրերս ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում շինարարները հայտնաբերել են խմբակային թաղումով մի դամբարան, որտեղից ամենատարբեր տարիքի մարդկանց ոսկորները հողի երես են դուրս եկել հողի շերտը մեխանիզմով քանդելուց հետո:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սարուխան գյուղի բնակիչ, թոշակառու, մանկավարժ եւ լրագրող Խաչիկ Ենգիբարյանը, դամբարանը գտնվել է գյուղի կենտրոնական հատվածի թաղամասերից մեկում, որտեղով պետք է անցներ ջրատար խողովակը: Թաղված մարդկանց մեջ գտնվել են երեխաների ոսկորներ, որոնցից մեկի ծնոտների վրա ամբողջությամբ պահպանված են եղել ատամները: Գտնվել է նաեւ միջին տարիքի տղամարդու նկատելիորեն խոշոր գանգ, որը ճեղքված է եղել սրի հարվածով:

Գտնված երկար ազդրոսկրերը փաստում են, որ ժամանակին Սարուխանի տարածքում ապրողները եղել են հսկաներ: Ոսկորները փաթաթվել են պոլիէթիլենային տոպրակի մեջ եւ ամփոփվել գտնված տեղում: Ոսկորներից նմուշ է վերցվել` հնագետների օգնությամբ դրանց ստույգ ժամանակաշրջանը որոշելու համար: Ենգիբարյանը կարծում է, որ դամբարանի տարածքը հնագիտական լուրջ ուսումնասիրության կարիք ունի:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն English Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ