Հասարակական

Փրկարարները հեռացնում են Բաղրամյան-Օրբելի խաչմերուկի երթևեկությունը խոչընդոտող գովազդաին վահանակը

1 րոպեի ընթերցում

Փրկարարները հեռացնում են Բաղրամյան-Օրբելի խաչմերուկի երթևեկությունը խոչընդոտող գովազդաին վահանակը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 1-ին` ժամը 06.30-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում ընկած գովազդային վահանակը խոչընդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փրկարարներն իրականացնում են գովազդային վահանակի կառուցատարրերի մասնատման աշխատանքներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում