Խճանկար

Վերջին 40 տարում աշխարհում վայրի կենդանիները կիսով չափ պակասել են. WWF

2 րոպեի ընթերցում

Վերջին 40 տարում աշխարհում վայրի կենդանիները կիսով չափ պակասել են. WWF

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 40 տարում աշխարհում վայրի կենդանիների թվաքակազմը կիսով չափ կրճատվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) զեկույցում՝ ավելի քան 3 հազար տեսակների վերաբերյալ տվյալների հիման վրա:

WWF-ի մասնագետները Global Footprint Network հիմնադրամի եւ Լոնդոնի կենդանաբանական ընկերության հետ համատեղ կատարել են վայրի կենդանիների 3,43 հազար տեսակների թվակազմի հետազոտություն, որը հիմնված Է 1970-ից մինչեւ 2010 թվականն ընկած ժամանակահատվածի տվյալների վրա:

Living Planet Report-ի զեկույցի համաձայն՝ այսպես կոչված կենդանի մոլորակի ինդեքսը (Living Planet Index, LPI), որը հիմնված Է առանձին վայրի տեսակների բնակույթների չափերի գնահատման վրա, 40 տարում նվազել Է 52 տոկոսով: Ըստ որում, դիտարկվող քաղցրահամ ջրերի ձկների տեսակների թիվը կրճատվել Է 76 տոկոսով, ցամաքային կենդանիներինը՝ 39 տոկոսով, ծովային կենդանիներինը՝ նույնպես 39 տոկոսով:

Զեկույցի հեղինակները նշում են, որ միաժամանակ մոլորակի վրա մարդկանց քանակը գործնականում կրկնապատկվել Է՝ 3,7 միլիարդից մինչեւ գրեթե 7 միլիարդ: Զեկույցում ասված Է, որ բնության պաշարների վերարտադրության համար, որոնք մարդկությունն ամեն տարի սպառում Է, անհրաժեշտ Է արդեն մեկուկես մոլորակ, իսկ Երկրագնդի վերականգնվելու հնարավորությունները շարունակում են կրճատվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում