Հասարակական

ՃՏՊ Իսակովի պողոտայում. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Իսակովի պողոտայում. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 28-ին` ժամը 03.50-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում` գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 49 OL 999 պ/հ ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի 17 LO 793 պ/հ ավտոմեքենային: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ, այնուհետև «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղի ուժերով տեղափոխվել են հիվանդանոց: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում