Հասարակական

Փրկարարները Գրիգոր Լուսավորչի փողոցից հեռացրել են երթևեկելի հատվածը փակած ծառը

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Գրիգոր Լուսավորչի փողոցից հեռացրել են երթևեկելի հատվածը փակած ծառը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 26-ին` ժամը 22.46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում ծառ է շրջվել և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում