Խճանկար

Ֆրանսիայում առաջարկել են բոլոր տեսակի սիգարետները վաճառել միանման տուփերով

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում առաջարկել են բոլոր տեսակի սիգարետները վաճառել միանման տուփերով

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կառավարությունը նախագիծ Է հրապարակել ծխողների թվաքանակը կրճատելու վերաբերյալ. ինչպես կարծում են հանրապետության առողջապահության նախարարությունում, դրան կօգնի նոր «չեզոք» փաթեթավորումը, որի վրա չեն լինի ֆիրմային նշաններ, մակագրություններ եւ այլ մակնշավորում: Պլանավորվում Է բոլոր սիգարետները վաճառել նույն ձեւի, չափսի եւ գույնի տուփերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Կառավարության առաջարկություններն առաջին հերթին ուղղված են երիտասարդության շրջանում ծխողների թվաքանակի կրճատմանը: Իշխանությունները մտադիր են Ֆրանսիայում ծխողների թիվը հինգ տարվա ընթացքում նվազեցնել առնազն 10 տոկոսով:

Առողջապահության նախարար Մարիսոլ Տուրեն մտադիր Է հետեւել Ավստրալիայի օրինակին, որի կառավարությունը նմանօրինակ օրենք Էր ընդունել 2012 թվականին: Փորձագետները հայտարարում են, որ տուփերի վրա ապրանքային նշանների բացակայությունը եւ դրանց փոխարինումը ծխելու վնասակարության վերաբերյալ նախազգուշացմամբ, նվազեցրել Է ծխողների թվաքանակն Ավստրալիայում:

Ծխախոտ արտադրող ընկերությունները կասկածի տակ են դնում այդ միջոցառումների արդյունավետությունը. այսպես, Սելին Օդիբերը, որը Seita ֆիրմայի՝ Imperial Tobacco-ի դուստր ընկերության ներկայացուցիչն Է, օրենքը «միանգամայն անհասկանալի» Է համարում: «Նախաձեռնությունը հիմնված Է ավստրալական փորձի վրա, որն ավելի քան անհաջող Է, այն կատարարյալ ձախողում Էր,-հայտարարել Է նա:-Չեզոք փաթեթավորումը համարժեք Է ինտելեկտուալ սեփականության գողության, եւ մենք ուսումնասիրելու ենք դատական պաշտպանության հնարավորությունները»:

Տուփերը միաստեսակ դարձնելուց բացի, Ֆրանսիայի կառավարությունը մտադիր Է նաեւ ծխելն արգելել զբոսայգիների խաղային գոտիներում եւ 12-ից ցածր տարիքի երեխաներ փոխադրող մեքենաներում: Էլեկտրոնային սիգարետների գովազդը նույնպես լրջորեն կսահմանափվի՝ ընդհուպ մինչեւ դրա լիակատար արգելքը 2016 թվականի մայիսին:

Ըստ վիճակագրության՝ Ֆրանսիայում յուրաքանչյուր տարի ավելի քան 70 հազար մարդ Է մահանում ծխելու հետ կապված հիվանդություններից: Առողջապահության նախարարի խոսքով՝ սա անընդունելի թիվ Է, որը համեմատելի Է ավիավթարներից օրական 200 մարդու զոհվելու հետ:

«Ֆրանսիայում 13 մլն չափահասներ ծխում են ամեն օր, եւ իրադրությունը վատթարանում Է»,-հայտնել Է Տուրենը: Նրա խոսքով՝ երկիրը նաեւ աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի դեռահասների շրջանում ծխախոտի տարածման մակարդակով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում